ԱՄՆ-ի առաջին տիկինը պահանջել է կտրել Սպիտակ տան առջևի ամենահին ծառը
Advertisement 1000 x 90

ԱՄՆ-ի առաջին տիկինը պահանջել է կտրել Սպիտակ տան առջևի ամենահին ծառը

ԱՄՆ-ի առաջին տիկին Մելանյա Թրամփը պահանջել է կտրել 200-ամյա մագնոլիան Սպիտակ տան հարավային բացատում: Դեկտեմբերի 26-ին այս մասին հաղորդել է CNN-ը:

Ծառը 1828 թականին տնկել է ԱՄՆ-ի յոթերորդ նախագահ Էնդրյու Ջեքսոնը: Ազգային դենդրարիի մասնագետները, որոնք ժամանել են Միացյալ Նահանգների ղեկավարի նստավայր, հավաստել են, որ մագնոլիան փտում է ու չափազանց վնասված է և իր տեղում մնալ չի կարող:

CNN-ի պնդմամբ՝ Մելանյա Թրամփին անհանգստացնում էր լրագրողների և Սպիտակ տան այցելուների անվտանգությունը, որոնք հաճախ էին կանգնում ծառի մոտ բացատից նախագահական ուղղաթիռի թռիչքի ժամանակ:

Առաջին տիկինը կարգադրել է պահել բնափայտի կտորները և սերմերը՝ այդ տեղում նոր մագնոլիա տնկելու համար:



Նման նյութեր