Ես Արմեն Աշոտյանն եմ…
Advertisement 1000 x 90

Ես Արմեն Աշոտյանն եմ…

Երբ 18 տարեկան էի… դեռ ուզում էի բժիշկ դառնալ և ամբողջ օրն անց էի կացնում Բժշկական համալսարանում:

Եթե Հայաստանում չապրեի, ապա կապրեի… Իտալիայում կամ Ավստրիայում: Դեռուսանող տարիներին Հայաստանից հեռանալու լավ առաջարկ ունեի՝ Ֆրանսիայում գիտությամբ զբաղվելու համար:

Ասում են՝ Հեﬕնգուեյը բոլոր ժամանակների լավագույն արձակագիրն է… կամ գուցե լավագույններից ﬔկը:

Արցախը… իﬓ է: Մի օր ես երգ կգրեմ… ընկերության մասին:

Ես վստահ եմ, որ 2030 թվականին Հայաստանը… լինելու է անկախ, ազատ ևուժեղ պետություն՝ առավել արժանապատիվ ու ապահով կյանք ապահովելով իր քաղաքացիներին:

Կուզեի բոլորն ինձ ճանաչեն նախ որպես… մարդ, հետո քաղաքական գործիչ:

Հայստանում հնարավոր է… սեփական խելքով և աշխատասիրությամբ ապագա կերտել երեխաներիդ համար:

Թեպետ բոլորը բողոքում են, բայց… հոգու խորքում սիրում են ﬔր Հայրենիքը:

Եվ այնուաﬔնայնիվ… ես լավ բժիշկ կլինեի: )))

Կատարյալ ներդաշնակության ուղին… գտնել Աստծուն, սիրել և բարի լինել:

Երբեﬓ նախընտրում եմ ﬔնակ ﬓալ, որ… կարդամ:

Մեզ այսօր պակասում է… գիտելիք, բարոյականություն և աշխատասիրություն:

Թումանյանն է անհաս Արարատը ﬔր նոր քերթության, բայց… ես ավելի հաճախ Տերյան եմ վերընթերցում:

Ես ուզում եմ, որ 2018-ին… ﬔր քաղաքացիների կյանքն ավելի հեշտ ու ավելի երջանիկ լինի:

Երևանը… աﬔնաարժանապատիվ քաղաքն է աշխարհում:

Կուզեի ինձ էլ չհարցնեն… երբ կարող ենք հանդիպել: )))

Կանանց ﬔջ աﬔնաշատը գնահատում եմ… ազնվաբարո շարմը:

Քաղաքականությունը… ինտելեկտուալ զբաղմունք է:

Պաշտոնյա մարդը… պետք է նախ մարդ ﬓա, նոր ﬓացածը:

Ես կուզեի ﬕ օր… տեսնել իմ հարազատների ապագան:

Եվ ինչևէ… 2018-ին նոր երգ եմ թողարկելու:

Աﬔնազավեշտալի բանն իմ մասին… որ ես 3 անգամ պսակված եմ եղել, 4 անգամ բաժանված և ունեմ 6 երեխա: )))

Ես վիրավորվում եմ… մարտնչող տգիտությունից:

Մեր մշակութային կյանքը կարիքունի… մարդկանց, որոնք սիրում են արվեստն իրենց ﬔջ:

Այսօր ﬔր գանձը… իմ գանձը իմ երեխաներն են:

Երաժշտությամբ հնարավոր է… թոթափել հոգնածությունը:

Բայց գուցե… ճիշտը Նոր տարուն տնից գնալն էր: ))

Հնարավոր է՝ ես սխալվում եմ, բայց… ﬔր անհաջողությունների պատճառը ավելի հաճախ պետք է փնտրենք ինքներս ﬔր ﬔջ:

Սերը… գոյություն ունի:

Աﬔնադժվար բանը Հայաստանում… ժպտալն է:

Կուզեի բոլորս ﬕշտ հիշենք… ﬔր ուսուցիչներին՝ բառիս լայն իմաստով:

Ես Արﬔն Աշոտյանն եմ, ես… Հայաստանի Հանրապետության արժանապատիվ քաղաքացի եմ:

Զրուցեց Շուշան Կարապետյանը

vivaronews.am

 



Նման նյութեր