Ովքեր են ամենաբարձր վարձատրվող 8 վունդերկինդ-ֆուտբոլիստները (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Ովքեր են ամենաբարձր վարձատրվող 8 վունդերկինդ-ֆուտբոլիստները

Այս 8 վունդերկինդ-ֆուտբոլիստները 19 տարեկանից փոքր են, սակայն նրանց պայմանագրերն ավելի լավն են, քան շատ հասուն ֆուտբոլիստներինը:

1. Կրիսիան Պուլիշիչ-«Բորուսիա Դորտմունդ»

Ֆուտբոլիստը մեկ շաբաթում ստանում է 26.000 ֆունտ: Պուլիշիչը ոչ միայն դորտմունդյան ակումբի լավագույն ֆուտբոլիստներից է, այլև ԱՄՆ-ի 2017 թվականի լավագույն ֆուտբոլիստը:

2. Կայ Հավերց-«Բայեր»

Հավերցը ևս արդեն իսկ համարվում է իր թիմի հիմնական խաղացողներից մեկը: Նա մեկ շաբաթում վաստակում է 27.000 ֆունտ: Հավերցը հարձակվողական ոճի կիսապաշտպան է: Գերմանացի ֆուտբոլիստը խաղացել է Գերմանիայի բոլոր տարիքային հավաքականներում և արդեն իսկ մի շարք թոփ ակումբների ուշադրության կենտրոնում է:

3. Յանն Կարամո-«Ինտեր»

Չնայած Յանն Կարամոն ծնվել է Կոտ դ՛Իվուարում, սակայն խաղում է Ֆրանսիայի երիտասարդական հավաքականում: Ֆուտբոլիստը շաբաթական ստանում է 32.000 ֆունտ:

4. Պանայոտիս Ռեցոս-«Բայեր»

Գերմանական ակումբը մեծ գումարներ է վճարում երիտասարդ ֆուտբոլիստներին: Ռեցոսը ստանում է 34.000 ֆունտ՝ մեկ շաբաթում: Ֆուտբոլիստը ծնվել է Հարավաֆրիկյան Հանրապետությունում, սակայն ֆուտբոլային քայլերն արել է Հունաստանում:

5. Դուգլաս Լուիս-«Մանչեսթեր Սիթի»

Այս ֆուտբոլիստի մասին քիչ բան է հայտնի, սակայն վերջին ժամանակներում նրա մասին շատ են խոսում անգլիական մամուլում: Մանչեսթերյան ակումբում մեկ շաբաթվա ընթացքում ֆուտբոլիստը ստանում է 40.000 ֆունտ:

6. Դայոթ Ուպամեկանո-«Լեյպցիգ»

Չնայած ֆուտբոլիստի համար մեծ չափսերին՝ Ուպամեկանոն շատ ճկուն և արագ ֆուտբոլիստ է: Նա մեկ շաբաթում վաստակում է 41.000 ֆունտ:

7. Մարտի Էդեգոր-«Ռեալ Մադրիդ»

Մարտի Էդեգորի մասին պարբերաբար կարդում ենք նորություններով: Նրան համարում են մադրիդյան ակումբի ապագան: 2015 թվականի հունվարի 22-ին «Ռեալ Մադրիդը» հայտարարեց Էդեգորի հետ պաշտոնական պայմանագիր կնքելու մասին։ Նորվեգացու աշխատավարձը տարեկան կազմում է 2,25 միլիոն եվրո, իսկ շաբաթական նա ստանում է 84.000 ֆունտ:

8. Ջանլուիջի Դոնարումա-«Միլան»

Երիտասարդ դարպասապահի մասին ակտիվորեն խոսում են վերջին երկու տարիների ընթացքում: Նրա գործակալ Մինո Ռայոլան անում է ամեն բան, որպեսզի ֆոտբոլիստը խաղա եվրոպական գրանդներից մեկում: Միլանյան ակումբը անում է ամեն բան նրան պահելու համար: Նրա շաբաթական աշխատավարձ կազմում է 180.000 ֆունտ:

Սիրարփի Աղաբաբյան