«168 Ժամ» թերթի գլխավոր խմբագիր, «Արմենիա» հեռուստաընկերության «Ռ-Էվոլյուցիա» հաղորդաշարի հեղինակ և վարող Սաթիկ Սեյրանյանը, ինչպես հայտնի է, իր թեկնածությունն է առաջադրելու Հայաստանի ժուռնալիստների միության նախագահի պաշտոնում:
Tert.am-ի հետ զրույցում Սաթիկ Սեյրանյանը նշեց, որ առաջադրվելու գաղափարը տվել է Ժուռնալիստների միության նախագահ Աստղիկ Գևորգյանը, ով հարցազրույցներից մեկի ժամանակ ի պատասխան հարցի, թե ճի՞շտ է, որ Սաթիկ Սեյրանյանը մտադիր է առաջադրվել, ասել էր, թե «ավելի արժանիները կան»:
«Հետաքրքիր վիճակ ստացվեց, իհարկե գործընկներիս մեջ կային մարդիկ, որ ասում էին «Սաթիկ, քեզ շատ պետք է», բայց ես միշտ կողմնակից եմ որևէ բան անելու, այսինքն՝ չփնթփնթալ, չդժգոհել, ինչի՞ց դժգոհեմ, եթե ավելին կարող եմ անել, ուրեմն փորձեմ անել»,-ասում է նա:
Մանրամասները դիտեք տեսանյութում։