Արմեն Ջիգարխանյանի նախկին կինը` Վիտալինա Ցիմբալյուկ-Ռոմանովսկայան, 71 տարեկան պրոդյուսերի հետ լուսանկար է հրապարակել սոցիալական ցանցերում։
Ուկրաինացի դաշնակահարուհի և Արմեն Ջիգարխանյանի նախկին կին Վիտալինա Ցիմբալյուկ-Ռոմանովսկայան նոր տղամարդ է գտել, գրում է Dni.ru-ն։
Ըստ պարբերականի` Վիտալինան թուլություն ունի արվեստի մարդկանց նկատմամբ։
Արմեն Ջիգարխանյանի նախկին կինը` Վիտալինա Ցիմբալյուկ-Ռոմանվսկայան, սոցիալական ցանցերում լուսանկար է հրապարակել 71 տարեկան պրոդյուսեր Մարկ Ռուդինշտեյնի հետ։ Կադրում զույգը գրկախառնված ժպտում է։
«Ինչպես ես բռնեցի Մարկ Ռուդինշտեյնի ականջներից, իսկ հետո լավ Նոր տարի մաղթեցի»,- գլուխ է գովել երիտասարդ դաշնակահարուհին։ Նրան չի հուզում այն փաստը, որ պրոդյուսերը, թեև երրորդ անգամ, բայց ամուսնացած է։
Համացանցում կասկածում են, որ դաշնակահարուհին որոշել է սիրավեպ սկսել տարեց կինոգործչի հետ։
«16 տարի առաջ, անմեղ գառնուկ ձևանալով, նա խելքահան արեց Արմեն Ջիգարխանյանին և գլխապտույտ կարիերա կառուցեց` լոռամրգի կոմպոտի պատրաստման վարպետից մինչև թատրոնի գլխավոր տնօրեն։ Միաժամանակ հասցրեց շտկել նյութական բարեկեցությունը. դարձավ 100-միլիոնանոց երեք բնակարանի և պատկառելի բանկային հաշիվների տեր»,- ասվում է հաղորդագրությունում։
Ջիգարխանյանից այլևս վերցնելու բան չկա, ուստի Վիտալինան ակնհայտորեն դեմ չէ, որ կողքին նոր տղամարդ լինի։ Լավ կլիներ, որ այդ տղամարդը լիներ հարուստ կենսաթոշակառու։ Եվ նրան երկար սպասելու հարկ չի եղել։ Վիտալինան սոցիալական ցանցի իր էջում լուսանկար է հրապարակել 71-ամյա պրոդյուսերի և մի քանի կինոփառատոների հիմնադրի հետ։
Երկրպագուները լավ գիտեն այդ «ամնեզիայի» արդյունքը, այնպես որ Ռուդինշտեյնը պետք է ավելի զգույշ լինի։ Եթե, իհարկե, հմուտ տանտիրուհի Վիտալինան իր կոմպոտով նրան էլ չգայթակղի, եզրափակում է կայքը։