Բոլորս էլ ունենք սովորություններ, որոնցից դժվարությամբ ենք ազատվում։ Դրանք լավագույնս բնութագրում են մեր բնավորությունը։ Adme.ru-ն ներկայացրել է, թե ինչ են վկայում վնասակար սովորությունները մեր մասին։
Շշերի պիտակները պոկելու սովորություն։ Սա վկայում է իդեալական կյանքի ներքին ձգտման և այն մասին, որ ներկայիս իրավիճակը ձեզ չի գոհացնում։ Ենթագիտակցորեն ցանկանում եք փոխել ինչ-որ բան, հասնել ներքին հավասարակշռության։
«Մակաբույծ» բառեր օգտագործելու սովորություն։ Այսպիսի բառերի օգտագործումը վկայում է այն մասին, որ չեք կարողանում հետևել մտքերի ընթացքին և այդ կերպ փորձում եք «կանգ առնել»՝ հավաքվելու և խոսքը շարունակելու հնարավորություն ունենալու համար։ Այս սովորությունը տարածված է ակտիվ և ստեղծագործ մարդկանց շրջանում։
Մահճակալը չհարդարելու սովորություն։ Այս սովորությունը հատուկ է չկազմակերպված մարդկանց, ովքեր սովոր են հույս դնել ոչ իրենց ուժերի վրա։ Հոգու խորքում նրանք հավատացած են, որ իրենց շատ ավելի կարևոր գործեր են սպասում, այդ պատճառով էլ պարզապես իմաստ չեն տեսնում՝ այսպիսի մանրուքի վրա ժամանակ ծախսել։
Մատները սեղմելու սովորություն։ Կարծիք կա, որ այս սովորությունն առավել հաճախ տարածված է տղամարդկանց շրջանում։ Այն վկայում է անինքնավստահության և շրջապատից պաշտպանվելու ցանկության մասին՝ կարծես նրանց «վախեցնելով» ձայնով։
Բարձր ծիծաղելու սովորություն։ Եթե հասարակական վայրերում բարձր ծիծաղելու սովորություն ունեք, նշանակում է՝ ձեզ չի բավարարում ուշադրությունը շրջապատի կողմից և այդ կերպ փորձում եք գրավել այդ ուշադրությունը։ Կեղծ, բարձր ծիծաղով փորձում եք լռեցնել ձեր անինքնավստահությունը և երջանիկ, ոչ մի բանի կարիք չունեցող մարդու տպավորություն թողնել։
Չափից շատ ուտելու սովորություն։ Նույնիսկ հագեցած լինելու պարագայում դուք ցանկանում եք ևս մեկ թխվածքաբլիթ ուտել կամ բուտերբրոդ։ Եվ այսպես շարունակվում է այնքան, քանի դեռ չի առաջանում զգացողություն, որ փորը ուր որ է՝ կպայթի։ Այսպիսի պահվածքի պատճառը շրջապատի կողմից սիրո ու հոգատարության զգացման անբավարարությունն է։ Այդ կերպ կարծես փորձում եք լցնել հոգու դատարկությունը։
Գիշերային ժամերին սպասքը չլավանալու սովորություն։ Այս սովորությունը հատուկ է մարդկանց, ովքեր իրենց բոլոր գործերը թողնում են հետոյին և դրանք անում միայն վերջին պահին։ Մեծ ծրագրեր կազմելիս հաճախ են բաց թողնում մանր դետալները, որոնք հետագայում խանգարում են հասնել ցանկալի արդյունքի։
Մազերին ձեռք տալու սովորություն։ Սա վկայում է ներքին կասկածների մասին, որոնք առկա են մարդու հոգում։ Ուղեղում անցյալի իրադարձությունները մշտապես վերլուծելու սովորություն ունեք, ինչով փորձում եք ավելի հարմար պատասխաններ ու գործողություններ գտնել։
Բշտիկները սեղմելու սովորություն։ Հոգեբանների կարծիքով՝ բշտիկները սեղմելու սովորությունը վկայում է արտաքին աշխարհի համար ավելի բաց լինելու ենթագիտակցական ցանկության մասին։ Հոգեբանական խորը մակարդակում մաշկի ընկալումը որոշակի արգելապատնեշ է անձի ու շրջապատող աշխարհի միջև, և այդ կերպ մարդը փորձում է քանդել այդ պատնեշը։
Եղունգները կրծելու սովորություն։ Եթե կրծում եք եղունգները, նշանակում է՝ իդեալիստ եք։ Ձեզ մոտ ամեն ինչ պետք է իդեալական լինի, ինքներդ ձեր առաջ դնում եք ամենաբարձր պահանջները։ Իդեալականի ձգտումը, իհարկե, գովելի է, բայց հարկավոր է երբեմն թույլ տալ ձեզ թուլանալ։
Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը