Ի՞նչ հագնել և ինչպե՞ս դիմավորել 2018 թվականը, որպեսզի դեղին շունը գոհ լինի:
2018թ. խորհրդանիշը վստահելի և բարեհամբույր դեղին շունն է, սակայն որպեսզի նա ձեր նկատմամբ բարեհաճ լինի, հարկավոր է ճիշտ պատրաստվել և նոր տարին ճիշտ դիմավորել:
Շան տարին հարկավոր է դիմավորել մեծ կոլեկտիվով կամ ընտանիքի հետ միասին գնալ զբոսանքի, մի փոքր թարմանալ, քանի որ շունը սիրում է զբոսնել:
Իսկ տարվա գույներն են դեղինը, սևը, ոսկեգույնը և նարնջագույնը:
Ոսկեգույն, որովհետև ինչպես ամանորի զարդարանքի, այնպես էլ ցանկացած միջոցառման համար ոսկեգույնը միշտ ակտուալ է, իսկ սևը՝ դասական է և գեղեցիկ:
Սև զգեստը կարելի է ոսկեգույն և դեղին դետալներով էլ ավելի նրբագեղ դարձնել: