Ամերիկայի հայուհին աշխարհահռչակ ընկերությունից անհավանական չափի փոխհատուցում է պահանջում։
ԱՄՆ-ի Կալիֆոռնիայի նահանգում բնակվող Վիոլետա Մալյանն Apple ընկերությանը դատի է տվել մեկ տրիլիոն դոլար փոխհատուցում ստանալու համար։ Այդ մասին ասվում է Patently Apple կայքում։
Ավելի վաղ Apple-ը խոստովանել էր, որ դիտավորյալ նվազեցնում է iPhone-ի որոշ հին մոդելների աշխատանքի արագությունը, ինչը բողոքի ալիք է առաջացրել օգտատերերի շրջանում։
Դժգոհներից մեկը ԱՄՆ-ի քաղաքացի Վիոլետա Մայլյանն է։
Կինը հայց է ներկայացրել` տեխնոլոգիական հսկայից 999999999000 դոլար (գրեթե 1 տրիլիոն) փոխհատուցում ստանալու համար iPhone-ի աշխատանքը դիտավորյալ դանդաղեցնելու դիմաց։
ԶԼՄ-ների տվյալով` Apple-ի դեմ ևս մեկ նման հայց է ներկայացրել Նյու Յորքի բնակիչ Ռաիսա Դրենթիվին, բայց փոխհատուցում ստանալու նրա պահանջներն ավելի համեստ են` 100 միլիոն դոլար։