Աշխարհի լավագույն ֆուտբոլիստներից մեկը համարվող Կրիշտիանու Ռոնալդուն Instagram-ի իր էջում նոր լուսանկար է հրապարակել՝ ցույց տալով օրեցօր մեծացող զավակներին:
«Գերի եմ ընկել այս փոքրիկներին»,- ուշագրավ լուսանկարը մակագրել է 32-ամյա ֆուտբոլային աստղը:
Ինչպես մանրամասնում է The Daily Mail-ը, կադրում Ռոնալդուից բացի պատկերված են այս ամառ փոխնակ մոր միջոցով լույս աշխարհ եկած երկվորյակներն ու վերջերս մոդել Ջորջինա Ռոդրիգեսից ծնված աղջիկը:
Բացի այդ, մարզիկն ավագ որդի ունի, որը ևս ծնվել է փոխնակ մոր միջոցով:
Ավելի վաղ տված հարցազրույցներից մեկում Ռոնալդուն խոստովանել էր, որ իրեն ամենաերջանիկն է զգում ընտանիքի շրջապատում: Նա նաև ցանկություն էր հայտնել ապագայում 7 երեխա ունենալ:
armsport.am