
Հայաստանը դատապարտված է միջուկային զենք ունենալ, որովհետև այն մեր առջև ծառացած մարտահրավերները չեզոքացնելու հնարավոր միջոցներից ամենաէժանն է: Միջազգային անվտանգության և ուժի փոխհավասարակշռման մեխանիզմները հաճախ վրիպում են:
Մեր դեպքում՝ հեռանկարը ցեղասպանությունն է: Աշխարհի մեծերին հայկական միջուկային ծրագրի անհրաժեշտությունը բացատրելը այդքան էլ բարդ ու անհավանական չէ, հատկապես, որ Արևմուտքը, որքան էլ տարօրինակ է, գուցե ինչ-որ չափով նաև շահագրգռված լինի, որ Հայաստանը նման զինանոց ունենա: Դա միանգամից լուծում է Հայաստանի՝ Ռուսաստանից գերկախվածության հարցը և տարածաշրջանում վերադասավորման հավանականություն ստեղծում: