Հայտնի հեռուստահաղորդավար և հումորիստ Գարիկ Մարտիրոսյանը կնոջ հետ մասնակցել է Մոսկվայի բարերից մեկում կազմակերպված դիմակահանդեսին։ Այս մասին Instagram-ի իր էջում գրել է կինը` Ժաննա Լևինա-Մարտիրոսյանը։
Նրա խոսքով, Գարիկը հավատարիմ է մնացել կոստյումին, իսկ ինքը ստիպված է եղել տանջվել ամուսնուն համապատասխանելու համար։
«Մենք Գարիկի հետ որոշեցինք Ամանորի դիմակահանդես գնալ թևավորների հագուստով։ Գարիկը եկավ իր հագուստով, այսպես թե այնպես` արծիվ էր։ Ես հագա «վաղվա օրվա երջանկության թռչնի» հագուստը և որոշեցի կերպարս ամբողջացնել գլխին դրվող աքսեսուարով, որը կտուց ուներ։ Ճիշտ ժամանակին կանգ առա. Երկու կտուցը շատ կլիներ»,- գրել է նա։