Բելգիայի իրավապահ մարմինները ձերբակալել են հայ ընտանիքներին և նրանց տեղավորել են միգրանտների համար նախատեսված փակ կենտրոն, որտեղից էլ նրանց Սուրբ Ծննդյան տոներից հետո արտաքսելու են։
«Սարսափելի է, երբ մարդուն զրկում են կեցության իրավունքից և որոշել են նրանց արտաքսել հենց տոների ժամանակ։ Պատկերացրեք, այս ընթացքում երեխան ստանում է իր կիսամյակի գնահատականներով տեղեկագիրը, պատրաստվում է Սուրբ Ծննդին, բացիկների պատրաստումը, և նրան որոշում են արտաքսել»,- այս մասին բելգիական պորտալին տված հարցազրույցում նշել է 11-ամյա Քրստինայի ուսուցիչ Հերտը։
Աղջիկը տեսաուղերձ է հղել իր դասընկերներին, որտեղ արցունքներն աչքերին խոսում է այն մասին, որ հույս ունի շուտով վերադառնալ և նորից նրանց հետ հանդիպել։
Ընտանիքի իրավապաշտպան Մարկ Սամպեմանսը հայտարարել է, որ միակ բանը, որ նրանք կարող են անել՝ չեղարկել այս երկրի երեք տարի այցելության արգելքը։
Բելգիական պորտալը գրում է, որ հասարակությունը զարմացել է այն փաստից և զույգերը և նրանց 3 երեխաները ձերբակալվել են Սուրբ Ծննդյան տոների նախօրեին։
Հայկական ընտանիքը Բելգիայում ապրել է 9 տարի և լավ տիրապետել է հոլանդերեն լեզվին։