Իրկուտսկի մարզի Բրատսկ քաղաքում խնջույքի ժամանակ խուլ ու համր կինը հյուրերի ներկայությամբ սպանել է իր ընկերուհուն նրանց միջև բռնկված վեճից հետո: Ըստ life.ru-ի այդ մասին հայտնել են Ռուսաստանի քննչական կոմիտեի քննչական վարչության տեղական քննչական բաժնից:
Բուռն կերպով սկսելով հարաբերություններ պարզել՝ կանայք շուտով բռունցքներով հարձակվել են իրար վրա: Վեճի թեժ պահին 36-ամյա կինը մի քանի անգամ հարվածել է 48-ամյա ընկերուհու գլխին: Վերջինս ստացած վնասվածքներից մահացել է:
Կասկածյալին ու ողբերգության ականատեսներին ստիպված են եղել հարցաքննել սուրդոթարգմանչի օգնությամբ, քանի որ բոլորը խուլ ու համր են եղել:
Կինը խոստովանել է, որ կատարել է հանցագործությունը ու զղջացել, նրան սպառնում է մինչև 15 տարվա ազատազրկում: