Կարելիայի ծերանոցում թոշակառուն սպանել է իր հարևանին
Advertisement 1000 x 90

Կարելիայի ծերանոցում թոշակառուն սպանել է իր հարևանին

Կարելիայի Հանրապետության Օլոնեցկի շրջանից 69-ամյա թոշակառուն կալանավորվել է՝ իր ծանոթի հանդեպ դաժան հաշվեհարդարի կասկածանքով: Ողբերգությունը տեղի է ունեցել ծերանոցի տարածքում, որի կենվորներ են եղել թե՛ մարդասպանը, թե՛ նրա զոհը:

Տարեց տղամարդկանց միջև վիճաբանություն է ծագել, որի ընթացքում նրանցից մեկը վերցրել է դանակը և մի քանի անգամ հարվածել իր ընդդիմախոսին: Տուժածը պատահարի վայրում մահացել է:

Անցկացվում են տեղի ունեցածի բոլոր հանգամանքների պարզելուն ուղղված քննչական գործողություններ: Տվյալ հանցագործության համար նախատեսված է պատիժ մինչև 15 տարվա ազատազրկում, ըստ life.ru-ի, մեկնաբանել են Ռուսաստանի քննչական կոմիտեի ռեգիոնալ քննչական վարչությունում:



Նման նյութեր