Կառավարության 2018 թվականի վերջին նիստում վարչապետ Կարեն Կարապետյանը կառավարության անդամներին շնորհակալություն հայտնեց համատեղ աշխատանքի համար և ներկայացրեց 2018-ի հունվարի անելիքները: «Լավ Նոր տարի դիմավորեք, հանգստացեք: Այսօր կառավարության այս տարվա վերջին նիստն է, շնորհակալություն համատեղ աշխատանքի համար: Հունվարին առաջին 15 օրվա ընթացքում ամփոփելու ենք, ներկայացնելու հանրությանն ինչ ենք արել, հաջորդ 15 օրերի ընթացքում բոլոր գերատեսչություններով, նախարարություններով ֆիքսելու ենք 2018 թվականի անելիքները: Մանավանդ, որ Նոր տարվա վերջին երկար արձակուրդն է՝ առաջարկում եմ լավ վայելեք: 2019 թվականին հունվարի 3-ին լինելու ենք աշխատանքի, վստահ եմ, որ բոլորդ շատ ուրախ եք այդ նորության համար»,- ասաց Կարեն Կարապետյանը:
Դատելով կառավարության նիստի մասնակիցների արձագանքներից՝ վարչապետը կատակելով եզրափակեց. «Կարծես այդքան էլ ուրախ չեք»: