Հանրապետության տարածքում դեկտեմբերի 28-31-ը և հունվարի 1-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
Օդի ջերմաստիճանը դեկտեմբերի 28-30-ն աստիճանաբար կբարձրանա 4-5 աստիճանով: Քամին՝ հարավարևմտյան՝ 3-8 մ/վ արագությամբ:
Երևան քաղաքում դեկտեմբերի 28-31-ը և հունվարի 1-ին կրկին սպասվում է առանց տեղումների եղանակ:
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 28-ին ժամը 00:01-ի դրությամբ ՀՀ տարածքում որոշ ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց:
Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհին և Վարդենյաց լեռնանցքում տեղ-տեղ առկա է մերկասառույց, ուստի բոլոր վարորդներին հորդորում ենք մարզեր երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար:
ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսեթիայի ՃԿԿ-ից ստացված տեղեկատվության համաձայն ռուսական կողմում կա կուտակված 385 բեռնատար: