Ռուսաստանցի ռեժիսոր Ալեքսեյ Գերման-կրտսերի «Դովլաթով» ֆիլմը, որը Բեռլինի միջազգային կինոփառատոնի գլխավոր մրցանակին հավակնող ֆիլմերի ցանկում է, վարձույթում կհայտնվի 2018 թվականի մարտից: Այս մասին գրում է ռուսաստանյան «ՏԱՍՍ» գործակալությունը:
«Շտապում ենք հայտնել, որ ռեժիսոր Գերման-կրտսերի «Դովլաթով» նոր ֆիլմը, որի համաշխարհային պրեմիերան կկայանա Բեռլինի 68-րդ միջազգային կինոփառատոնի շրջանակում, Ռուսաստանում վարձույթ կմտնի 2018 թվականի մարտի 1-ին»,- հայտնել են կինոնկարի վարձույթի կազմակերպիչները:
«Դովլաթով» ֆիլմը նկարահանված է կենսագրական մելոդրամայի ժանրում: Այն պատմում հայկական և հրեական ծագումով ռուս գրող Սերգեյ Դովլաթովի 1971 թվականին կյանքի չորս լենինգրադյան օրերի մասին: Դովլաթովի դերում նկարահանվել է սերբ դերասան Միլան Մարիչը: Մյուս դերակատարների թվում են՝ Ելենա Լյադովան, Դանիլա Կոզլովսկին, Անտոն Շագինը, Արթուր Բեսչաստնին, Սվետլանա Խոդչենկովան: