Բաքվի վրեժխնդրության ծիծաղելի երեսը, կամ գող շունն իր շքից էլ է վախենում. armeniasputnik.am
Advertisement 1000 x 90

Բաքվի վրեժխնդրության ծիծաղելի երեսը, կամ գող շունն իր շքից էլ է վախենում. armeniasputnik.am

Նոր տարին է մոտենում, իսկ Հայաստանից արևմուտք գտնվող պետությունում չեն կարող զբաղվել տոնական աղցանների ու տոլմայի պատրաստմամբ, որի բաղադրատոմսը ադրբեջանական «կայսրերին» փոխանցել է, հավանաբար հենց ինքը` Համմուրաբի թագավորը։

Ու ինչպես տոնեն, եթե նենգ դաշնակները, ի դեմս աշխաշհասփյուռ հայությանը (կամ հակառակը` այստեղ հեշտ է խճճվել) նրանց մի վայրկյան հանգիստ չեն տալիս։

Դեռ չէր հանդարտվել «հայկական» ավիահնդկահավի պատմությունը, որին հրապարակայնորեն մահապատժի է ենթարկել ադրբեջանական «հայրենասեր» հասարակությունը, նոր դժբախտություն պատահեց։

Հերթական սադրանքը նկատել են Բաքվի էլեկտրոնիկայի խանությում` հայկական պիտակով սառնարանը Ադրբեջան է հասել։ Երկրի անվտանգությանը սպառնող արտակարգ իրավիճակն արագորեն լուծվել է. սադրիչ-սառնարանը հանվել է վաճառքից։ Բայց քանի որ չի կարելի այդ ամենն այսպես թողնել, ու Բաքվում LG ընկերության ներկայացուցիչները տոներին պատրաստվելու փոխարեն շտապ կարգով պիտակներ են մատակարարել, որոնք ադրբեջաներեն բացատրում են ողջ աշխարհին, որ սառնարանը սառնարան է։

«Սխալն ուղղելու համար կենտրոնական գրասենյակը կարճ ժամկետներում մեզ ադրբեջաներենով պիտակներ կուղարկի», արդարանում է LG ընկերության ներկայացուցչությունը։ Անհասկանալի է, իհարկե, ինչու է պետք պիտակների խմբաքանակ ուղարկել, եթե լրտես-սառնարանը մեկ նմուշով էր, բայց այս հարցում ավելի լավ է զգուշություն ցոցաբերել, թե չէ մեկ էլ տեսար սառնարանները համալրեն հայտնի «սև ցուցակը»։

Ի դեպ` այդ ցուցակների մասին։ Վերջերս, Ռուսաստանի քաղաքացի, լուսանկարիչ ու բլոգեր Վլադիմիր Կեզլինգը, ինչպե նրան անվանում են հարևան երկրի լրատվամիջոցները, դիմել է` իրեն այդ ցուցակից հանելու մասին խնդրանքով։ Խոսքն այն ցուցակի մասին է, որում հայտնվում են Արցախն «ապօրինի» լերպով մոևտք գործած մարդիկ։

Դե ինչ ուզում է թող անի, բայց պետք է գոնե որևէ լավ բան լինի Ամանորի նախաշեմին։ Եվ ահա, խնդրեմ։ Ռուսաստանի քաղաքացի լուսանկարիչը գիտակցել է իր անքավ մեղքն ու լավ է, որ նրան ներել են։

Դա թույլ է տվել մի քիչ լրացնել դրական հույզերի այն պաշարները, որոնք լրջորեն դատարկեցին, երբ ադրբեջանական լրատվամիջոցներում աղմուկ բարձրացավ Վրաստանի վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլիի այն հայտարարության շուրջ, որ Հաւյաստանը տեսականորեն կարող է օգտագործել, (բացառապես արտակարգ իրավիճակներում) Աբխազիայի ու Հարավային Օսեթիայի միջով անցնող տրանսպորտային միջանցքները` Ռուսաստանից ապրանք մատակարարելու համար։

Վրաստանի վարչապետի նույնիսկ այնդպիսի ձևակերպումն Ապշերոնի մամուլի մոտ մեծ հույզերի տեղատարափ առաջարցրեց։ Այլ կերպ չէր էլ կարող լինել, եթե վտանգի տակ է հայտնվել Հայաստանի շրջափակըումը, որը պահվում է արդեն գրեթե 30 տարի։

Առավել վրդոված սուբյեկտները Վրաստանին խոստացել են սով, մահապատիժ՝ հավելելով, որ Վրաստանը Հայաստանին Վերին Լարսով այլընտրանք տրամադրելով դավաճանում է հարաարևելյան համախոհության բարձր գաղափարները, որոնք դրված են Բաքու — Թբիլիսի — Ջեյհան նախագծում։

Ծայարհեղ տրամադրված, բայց երբեմն այն ծայրահեղականությունը քողարկող մարդիկ կրկին սկսել են խոսել այն մասին, որ Հայաստանի տնտեսությունը կլինիկայան մահ է ապրում, ու նույնիսկ շրջափակումը լիովին հանելը չի օգնի։

Հայաստանի տնտեսությունն, իհարկե, լուրջ բուժման կարիք ունի, բայց ծիծաղելի է, երբ դրա մասին խոսում են հարևան երկրի լրատվամիջոցները, որի արտահանության մեծ մասը կազմում է խուրման է։ Թեև դրա մասին վերջերս խոսվել է։

armeniasputnik.am



Նման նյութեր