ԱՄՆ-ում հղի մոր սպանությունից հետո 6 ամսական պտուղը ողջ է մնացել
Advertisement 1000 x 90

ԱՄՆ-ում հղի մոր սպանությունից հետո 6 ամսական պտուղը ողջ է մնացել

Միացյալ Նահանգներում հղի կնոջը գնդակահարել էին քնած ժամանակ, սակայն բժիշկներին հաջողվել է նրա երեխային փրկել:

Ինչպես հայտնում է New York Post-ը, Արիզոնա նահանգի բնակիչ 19-ամյա Ժասմին Վեգային գիշերով սպանել էին սեփական անկողնու մեջ: Թուսոն քաղաքի ոստիկանության դեպարտամենտից հայտնել են, որ հանցագործությունը կատարվել է վաղ առավոտյան, տանը մի քանի մարդ արթնացել են կնոջ բղավոցներից: Նրան անգիտակից վիճակում շտապ օգնությունը տեղափոխել է հիվանդանոց, սակայն ճանապարհին Վեգան մահացել է: Նա այդ պահին հղիության 6-րդ ամսում էր:

Բժիշկները կարողացել են կնոջ արգանդից հանել 6 ամսական պտուղը՝ երեխային տեղափոխելով ինտենսիվ թերապիայի բաժանմունք: Նրա հայրը՝ Էնթոնի Ռիվերան, պարբերականին հայտնել է, որ փոքրիկը կրիտիկական վիճակում է:

Ոստիկանության տեղեկություններով՝ տան վրա կրակել են մի քանի անգամ, պատերի վրա գնդակների բազմաթիվ հետքեր են մնացել: Առայժմ հայտնի չէ՝ հանցագործներն արդյոք հենց կնո՞ջն էին թիրախավորել, թե՞ շենքը: Կրակոցների հետեւանքով ոչ մի այլ մարդ չի տուժել: Սպանության գործում դեռևս կասկածյալներ չկան:

med.news.am



Նման նյութեր