ԱՄՆ-ում հայրը երկտակել է երեխային և սպանել
Advertisement 1000 x 90

ԱՄՆ-ում հայրը երկտակել է երեխային և սպանել

Ֆենիքս ամերիկյան քաղաքում (Արիզոնա նահանգ) ոստիկանությունը ձերբակալել է 30-ամյա Ռոբերտ Էնտոնի Ռեսենդիզին, ով կասկածվում է երեխայի հանդեպ դաժան վերաբերմունքի մեջ, հաղորդում է FOX10 Phoenix-ը:

Տղամարդը փրկության ծառայություն է զանգահարել ու հայտարարել, որ իր վեց ամսական որդու շնչառությունը լրջորեն դժվարացած է: Նա ժամանած ոստիկաններին պատմել է, որ երեխային գտել է այդ վիճակում այն բանից հետո, երբ արթնացել է:

Սակայն հարցաքննության ժամանակ տղամարդը խոստովանել է, որ ջղայնացել է փոքրիկի լացից, նրան երկտակել է՝ ոտքերը ձգելով դեպի գլուխը: Նա պահել է երեխային այդ դիրքում մինչև որ վերջինս լռել է: Տղան հոսպիտալացվել է, սակայն երկու օր անց հիվանդանոցում մահացել է: Բժիշկներն արձանագրել են երեխայի մահը լյարդի ու փայծաղի պատռած վերքերի պատճառով, նրա մոտ կոտրված է եղել նաև դաստակը:

Ոստիկանները հաղորդել են, որ Ռեսենդիզին մեղադրանք կառաջադրվի մոտակա ժամանակներս փոքրիկի մահվան պատճառների մասին պաշտոնական բժշկական եզրակացություն ստանալուց հետո:



Նման նյութեր