Հայրը Սբ. Ծննդյան շնորհավորանք է տեսագրել, իսկ հետո սպանել որդուն, դստերն ու նախկին կնոջը
Advertisement 1000 x 90

Հայրը Սբ. Ծննդյան շնորհավորանք է տեսագրել, իսկ հետո սպանել որդուն, դստերն ու նախկին կնոջը

Էնտոնի Ռոսսը՝ Արիզոնայից վեգանյան ռեստորանի հռչակավոր շեֆ-խոհարարը և մոտիվացիոն հռետորը, սպանել է իր ընտանիքը Սբ Ծննդյան տոնակատարության ժամանակ: Նախապես տղամարդը տեսագրել ու YouTube-ում տեղադրել է շնորհավորական տեսագրություն որդու մասնակցությամբ:

45-ամյա Էնտոնի Ռոսսը ձերբակալվել է երկուշաբթի երեկոյան ոստիկանության հետ փոխհրաձգությունից հետո: Սպանության օրը տղամարդը Ֆեյսբուքում տեղադրել է հուզիչ տեսահոլովակ 11-ամյա որդու մասնակցությամբ՝ դրանում նրանք երկուսով երգել են «Սանտա-Կլաուսը քաղաք է գալիս» երգը:

Տեսագրության հայտնվելուց արդեն իսկ մեկուկես ժամ անց Ռոսսի հարևանները լսել են կրակոցներ ու ոստիկանություն կանչել:

Ինչպես հաղորդում է Daily Mail-ը, ոստիկաններն սկզբից հայտնաբերել են նրա կնոջ՝ Իրիսի, մարմինը, տղամարդը պնդել է, որ իր երեխաները դեռևս ողջ են և որ ինքը նրանց չի սպանի, եթե սպաները գնան տնից: Ավելի ուշ նա խոստովանել է, որ սպանել է իր ողջ ընտանիքը:

Այժմ Ռոսսին երեք սպանության ու ոստիկանության աշխատակիցներին զինված դիմադրության մեղադրանք է առաջադրվել: Ներկա պահի դրությամբ ոստիկանությանը հայտնի չէ, թե ինչն է եղել հրեշավոր հանցագործության պատճառը, սակայն սպանված Իրիսի քույրը հաղորդել է, որ տղամարդը երկար ժամանակ պայքարել է դեպրեսիայի դեմ:

Էնտոնի Ռոսսը նշանավոր է դարձել մարմնի տրանսֆորմացիայի, կինոնկարներում մասնակցության և բուսակերության մասին հաղորդումների, ինչպես նաև մոտիվացիոն հռետորի աշխատանքի շնորհիվ: Ֆեյսբուքում տղամարդու էջին ստորագրություններ են ուղարկել վեց հազարից ավելի մարդ:

pastinfo.am