
Պորտուգալիայի ազգային հավաքականի և Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն ճանաչվել է Եվրոպայի տարվա լավագույն մարզիկ: Հայտնում է «սերուցքայինների» պաշտոնական կայքը:
32-ամյա ֆուտբոլիստը լավագույնն է ճանաչվել 26 միջազգային լրատվական գործակալությունների հարցման արդյունքում:
Ռոնալդուն շրջանցել է Ֆորմուլա 1-ի չեմպիոն Լյուիս Հեմիլթոնին, ինչպես նաև թենիսիստներ Ռաֆայել Նադալին և Ռոջեր Ֆեդերերին:
Պորտուգալացին այս պարգևը ստանում է երկրորդ տարին անընդմեջ: Մրցանակը 1958 թվականից սկսած հանձնում է լեհական «PAP» լրատվական գործակալությունը:
armsport.am