Սովից մահացած կնոջ սառեցված մարմինը գտել են փոքրիկ սենյակում, որտեղ 15 տարվա ընթացքում նրան պահում էին ծնողները: Այդ ամբողջ ժամանակ Այրին ապրում էր վանդակում և սնունդ էր ստանում շաբաթական մեկ անգամ: 55-ամյա Յասուտական և 53-ամյա Յուկարի Կակիմոտոն խոստովանել են սեփական դստեր նկատմամբ սարսափելի վերաբերմունքի մասին, հաղորդում է Mirror-ը:
Ըստ ծնողների, իրենք փակել են Այրիին վանդակում, քանի որ նրանց թվացել է, որ նա ունի հոգեկան շեղումներ, որոնց պատճառով նա բռնությանը հակված է դարձել: Ամուսինները գտել են զոհվածի մարմինը դեկտեմբերի 18-ին, սակայն այդ մասին հաղորդել են ոստիկանությանը միայն հինգ օր անց, որպեսզի դստեր կողքին մնան:
Երբ 33-ամյա Այրիին գտել են, նա կշռել է 19 կգ, հասակը եղել է 145 սմ: Ծնողների հայտարարության մեջ, որը հրապարակել է ճապոնական Օսակա քաղաքի ոստիկանությունը, ասվում է. «Մեր դուստրը հոգեկան հիվանդ էր, և 16 կամ 17 տարեկանից նա դարձել է բռնությանը հակված, այդ պատճառով մենք նրան պահում էինք սենյակի ներսում»: Դրա համար նրանք երկու դուռ ու տեսահսկման խցիկներ են տեղադրել: Ներսում եղել է նաև ինքնաշեն զուգարան և խողովակ, որտեղ ջուր էր հոսում:
Մեկհարկանի տնից դուրս, որը շրջապատված է եղել երկու մետրանոց պարսպով, տեղադրված են եղել ևս մոտ 10 խցիկներ: Զոհվածի ծնողները հիմա կալանքի տակ են: