Պիտերի բնակչուհուն նախ բռնաբարել են, ապա դուրս վռնդել մոսկովյան սաունայից
Advertisement 1000 x 90

Պիտերի բնակչուհուն նախ բռնաբարել են, ապա դուրս վռնդել մոսկովյան սաունայից

Դեկտեմբերի լույս 28-ի գիշերը մոսկովյան սաունայում բռնաբարել ու կողոպտել են Սանկտ Պետերբուրգի 33-ամյա բնակչուհուն, դրանից հետո նրան դուրս են վռնդել: Այդ միջադեպի մասին հաղորդել է Ռեն ԹՎ-ն:

Կինը եկել է սաունա իր ծանոթի ու նրա ընկերոջ հետ, որը ավելի ուշ նրան բռնաբարել է ու նրա դրամապանակից գողացել մոտ հինգ հազար ռուբլի: Տեղի ունեցածից հետո պետերբուրգցի կինը դիմել է բաղնիքի ադմինիստրատորին, սակայն նրան օգնություն ցույց տալու փոխարեն նրան դուրս են վռնդել:

Ինչպես հաղորդվում է, հետո կինը դիմել է ոստիկանություն, որտեղ բռնաբարողի ու գողի վերաբերյալ հայտարարություն է գրել:

Նշվում է, որ ցուցմունք տալու պահին կինը հարբած է եղել:



Նման նյութեր