Marketium.ru-ն թեստ է առաջարկում. նայեք նկարին ու ընտրեք այն զույգին, որը ձեր կարծիքով ամենաերջանիկն է։
#1։ Հավատում եք ընտանեկան արժեքներին։ Մեծահասակ զույգերը ձեզ համար շարունակական սիրո և հավատարմության օրինակ են։ Հենց այդպիսի ընտանիքի մասին եք երազում։ Կարճաժամկետ հարաբերությունների սիրահար չեք։ Ընտանիքի համար կանեք հնարավոր ամեն բան։
#2։ Եթե ընտրել եք այս զույգին, նշանակում է՝ երբեք չեք վազել զգացմունքների ետևից։ Կասկածամիտ եք, կարծում եք, որ հարմարավետությունը շատ ավելի կարևոր է, քան անսահման և կույր սերը։ Գնահատում եք միայն այն հարաբերությունները, որոնց դեպքում կկարողանաք անել այն ամենը, ինչ կանցնի ձեր մտքով։
#3։ Ուրախ և ոչինչ չստիպող հարաբերություններ եք ցանկանում, որոնցում զուգընկերները կզարգանան ինչպես՝ ինքնուրույն, այնպես էլ՝ միասին։ Հասկանում եք, որ սիրած մարդը պետք է լինի նաև լավագույն ընկերը, ում հետ կարելի է խոսել ցանկացած թեմայով։ Միայն այդ հարաբերություններում կարող եք ձեզ առավելագույնս հարմար զգալ։
#4։ Շաբլոնային հարաբերությունների կողմնակից եք։ Չունեք մեծ պահանջներ զուգընկերոջ նկատմամբ։ Նա պետք է հավատարիմ, աշխատող լինի և չափի մեջ ուշադրություն հատկացնի ձեզ։ Այն մարդկանցից չեք, ովքեր ապրում են բացառապես զգացմունքներով, բայց ընտանիք կազմելը ձեզ համար պարտադիր կետ է։
Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը