
Միջնադարում ապրող երաժիշտները բավական դաժան են վարվել կատուների հետ:
Բանն այն է, որ կաթոլիկ եկեղեցին կատուներին համարել է սատանայի ներկայացուցիչներ, և շատերը այդ կենդանիներին պարզապես տանջել են:
Օրինակ՝ Իսպանիայի Ֆիլիպ II թագավորը տարօրինակ մի երաժշտական գործիք է ունեցել: Գործիքը կոչվել է կատուների կլավեսին:
Սարքն իրենից երկար արկղ է ներկայացրել, որը բաժանված է եղել 14 բաժինների: Յուրաքանչյուր բաժին նախապես ընտրած մեկական կատու են տեղադրել: Ստեղնաշարին սեղմելով, սեղմվել է կատվի պոչը, կենդանին ցավից ձայն է արձակել, որն էլ համապատասխանել է այս կամ այն երաժշտական հնչյունին…