ԱՄՆ-ի մեծ հատվածը կավարտի 2017-ը և կսկսի 2018-ը ծայրահեղ ցուրտ եղանակով. Ամերիկայի Ձայն (տեսանյութ)
Advertisement 1000 x 90

ԱՄՆ-ի մեծ հատվածը կավարտի 2017-ը և կսկսի 2018-ը ծայրահեղ ցուրտ եղանակով. Ամերիկայի Ձայն

ԱՄՆ-ի բնակիչների մեծ մասը տարին կավարտի՝ առերեսվելով արկտիկական ջերմաստիճանի և կտրող քամիների հետ: 2018 թվականի սկիզբը ավելի մեղմ եղանակ չի խոստանում:

Ուոթերֆորդ ապակե գունդը պատրաստ է Նյու Յորքի Թայմս Սքուերում ազդարարել նոր տարվա գալուստը, սակայն նրանք, ովքեր ցանկանում են մասնակցել 110 տարվա այս ավանդույթին և բացօթյա համերգին պետք է տաք հագնվեն: ԱՄՆ-ի կենտրոնական և հյուսիսարևելյան 2Օ նահանգներ արդեն իսկ ծածկված են ձյան շերտով:

Ցածր ջերմաստիճանը բարդացնում է փողոցների մաքրման աշխատանքները և դանդաղեցնում երթևեկությունը:

Իսկ արտակարգ իրադրությունների ծառայությունները անօթևան մարդկանց փողոցներից տեղափոխում են հասարակական կացարաններ։

Կացարաններից մեկի աշխատակիցն ասում է,-«Մենք գիտենք, որ այստեղ բերված մարդկանցից ոմանք կարող էին 15-30 րոպեների ընթացքում ցրտից մահանալ»:

Սակայն այս եղանակը ոչ բոլորին է վհատեցրել։ Շատերն ուրախությամբ դուրս են եկել փողոց, օրինակ չմշկասահքով զբաղվելու համար։ Նրանց խոսքերով պարզապես պետք է տաք հագնվել:

Հյուսիսային քաղաքներում ինչպես Չիկագոյում, Սեինթ Լյուիսում, Նյու Յորքում, Վաշինգտոնում ու Աթլանթայում Նոր Տարվա գիշերը ջերմաստիճանը սովորականից կիջնի մոտ տասը աստիճանով: 2018 թվականի առաջին շաբաթը նույնպես ծայրահեղ սառը կլինի։ Ձնաբուք կարող է սկսվել նաև հարավային ափամերձ նահանգներում։



Նման նյութեր