Բաքվում ուսուցչին աշխատանքից ազատել են Հայաստանը սիրելու ու հայկական տարազով աղջկա պատճառով (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Բաքվում ուսուցչին աշխատանքից ազատել են Հայաստանը սիրելու ու հայկական տարազով աղջկա պատճառով

Բաքվի դպրոցներից մեկի անգլերենի ուսուցիչ Ռովշան Ազիզովը զրկվել է աշխատանքից «հայամետ» դիրքորոշման պատճառով, հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։

Ազիզովն Ադրբեջանի ու Հայաստանի միջև խաղաղության կողմնակից է ու երկու երկրների և ժողովուրդների հաշտության գաղափարը փոխանցում էր նաև իր աշակերտներին։ Այդ պատճառով էլ նրան հեռացրել են աշխատանքից։

Ազիմովն ադրբեջանական լրատվամիջոցներին հայտնել է, որ հատուկ տեսահոլովակներ է պատրաստել աշակերտներին ցույց տալու համար։

Նա նշել է, որ իր հեռացման կապակցությամբ խնդրել է ուսուցչական խորհուրդ հրավիրել, բայց նրա խնդրանքը մերժել են։

Համացանցում տեղեկություն է հրապարակվել նաև այն մասին, որ Ազիզովը ադրբեջանցի աղջկան հայկական տարազ է հագցրել ու լուսանկարել Բաքվի իբր հայկական եկեղեցու ֆոնին` այդ լուսանկարն անձնական նամակով ուղարկելով սոցիալական ցանցի ընկերներից մեկին։ Facebook-ում նրա անունից այդ լուսանկարը տարածում են այլ օգտատերերը` նրա արարքն «ազգի դավաճանություն» որակելով։

Նշվում է նաև, որ ավելի վաղ սոցիալական կայքերում բողոքել են այդ ուսուցչից` նշելով, որ նա աշակերտներին դաստիարակում է «հայերին սիրելու ոգով»։

armeniasputnik.am



Նման նյութեր