Ադելը ոչ միայն երիտասարդ և տաղանդավոր է, նա նաև ընդունակ է ինքնահեգնանքի: Նա լուսանկարներ է տեղադրել, որտեղ երևում է, թե նրա համար ինչպիսի տառապանք է մարզադահլիճում պարապելը:
Սլացիկ լինելու համար համառ պայքարում 28-ամյա երգչուհին օգտագործել է հումոր և մարզադահլիճից ծիծաղելի լուսանկարներ է հրապարակել:
Նույնիսկ հյուրախաղերի ժամանակ Ադելը բաց չի թողնում մարզչի հետ պարբերական աշխատանքը: Դատելով նոր լուսանկարներից, որոնք երգչուհին տեղադրել է Instagram-ում, մարզիչը նրան չի խնայում. դա գրված է Ադելի դեմքին: