Կատարի «Ալ Սաադ» ակումբի կիսապաշտպան Խավին խոսել է «Մանչեսթեր Սիթիի» խաղի և Քևին դե Բրույնեի մասին:
«Պեպի թիմը հաղթում է թիմային խաղով, սակայն միշտ պետք է լինի ֆուտբոլիստ, ով անում է ինչ-որ արտասովոր բան: Կատալոնական ակումբում դա Մեսսին է, մանչեսթերյանում՝ Բրույնեն:
Ամեն անգամ, երբ նա գնդակով է, տպավորություն է, որ նա ինչ-որ արտասովոր բան է անելու: Միշտ չի կարելի հաղթել 3:0 կամ 4:0 հաշվով, բայց դա հնարավոր է նման ֆուտբոլիստի առկայությամբ:
«Մանչեսթեր Սիթին» խաղում է «Բարսելոնայի» ԴՆԹ-ով, և դա զարմանալի չէ:
Պեպն ունի կատալոնական ԴՆԹ, և դա երևում է իր թիմերում»,- նշել է Խավին:
Սիրարփի Աղաբաբյան