Մոսկվան հիշատակվում է 12-րդ դարից: Իր հիմնադրումից հետո, քաղաքն անունը չի փոխել, սակայն փորձեր եղել են:
1927 թ. Կալինինի ղեկավաած կուսխորհուրդը դիմել է Ստալինին քաղաքը վերանվանել Իլյիչ: Ստալինը մերժել է, ասելով, որ Լենինգրադը հերիք է: 11 տարի անց, սովնարկոմ Եժովը դիմել է կուսակցության ղեկավարությանը Մոսկվան վերանվանել Ստալինոդար: Ստալինը կրկին մերժել է:
Հետպատերազմյան տարիներին, 1949-ին, ԽՍՀՄ մեծ հանդիսությամբ նշելու էր Ստալինի 70-ամյակը: Այդ կապակցությամբ կուսխորհուրդը որոշել էր Ստալինի պատվին նոր կոչում սահմանել՝ Ժողովրդական հերոս, որն ամենաբարձր կոչումն էր լինելու: Ստալինը նորից դեմ էր: Դեռ ավելին, կրկին փորձ արվեց Մոսկվան վերանվանել Ստալինոդար, իսկ ԽՍՀՄ-ը՝ Խորհրդային Ստալինյան Հանրապետությունների Միություն: Այս առաջարկներն էլ չարժանացան ժողովուրդների հոր հավանությանը:
1953 թ. Ստալինը մահանում է: Ստալինոդարի կողմնակիցները շարունակում էին մայրաքաղաքի ղեկավարությանը դիմում-նամակներով «ռմբակոծել»: Ամեն բան ավարտվեց Խրուշովի 20-րդ համագումարով: Մոսկվան չփոխեց իր անունը, երկիրը նույնպես:
nr-portal.ru
Հրապարակման պատրաստեց Պողոս Վարժապետյանը