Մոդեռն ու հայկական. այսպիսին է Թումանյանի Ջազզվեի նոր սրահը, որը հաճախորդների առջև իր դռները կբացի հունվարի 5–ից։ Մինչ սրճարանի անձնակազմը պատրաստվում է բացմանը, Tert.am Life–ը եղել է նորացված Ջազզվեում և իր ընթերցողներին է ներկայացնում բոլոր փոփոխությունները։
Նոր տարին` նոր դիզայնով ու մենյուով դիմավորող Ջազզվեն նպատակ ունի իր այցելուների համար լինել հարմարավետ ժամանցի, համեղ սնվելու ու ընկերների հետ հանդիպման սիրելի վայրը։ Ջազզվեի ռենովացիայի նախագծի ղեկավար Հրաչ Քեշիշյանը նշեց, որ իրենց նպատակն է հարմարավետ ու հաճելի միջավայր ապահովել այցելուների համար։
«Անհամեստություն չլինի, սակայն այս պահին Ջազզվեն Երևանի ամենաթրենդային սրճարանն է։ Այցելուներին շատ հարմար է լինելու թե՛ առավոտը, թե՛ ցերեկը, թե՛ երեկոն Ջազզվեում անցկացնելու համար։ Ամեն ինչ արված է այցելուի հարմարավետությունն ապահովելու համար։ Ունենք փափուկ զոնաներ, որտեղ կարելի է հանգստանալ, գիրք կարդալ և սեղաններ, որոնց շուրջ կարելի է ճաշել, ընթրել»,– ասաց նա ու նկատեց, որ սրճարանում գործելու է շատ արագ ինտերնետ, ինչը կարևոր է այցելուների համար։
Ավելի մանրամասն՝ life.tert.am