Որպեսզի կատարվի Ձեր ցանկությունը կամ դեպի Ձեզ գրավեք հաջողությունը, պարտադիր չէ գնալ էքստրասենսի մոտ կամ ուսումնասիրել մոգությանը վերաբերող հինավուրց գրքեր: Յուրաքանչյուրիս մեջ թաքնված է մոգական ուժ, որի մասին կյանքի ընթացքում մենք մոռանում ենք: Ժամանակը չէ՞ այն նորից բացել և իրականացնել մեր բոլոր ցանկությունները:
Հաջողություն գրավելու ծես
Եթե Դուք ուզում եք ազատվել անհաջողություններից և Ձեր կյանքը դարձնել ավելի հաջող և ուրախ, ապա կատարեք այս ծեսը: Վերցրեք ժապավեն և գնացեք անտառ կամ պուրակ: Այն գույնի ժապավեն ընտրեք, որը համապատասխանում է Ձեր մտադրություններին:
- Սիրո մեջ հաջողություն ունենալու համար ընտրեք կարմիր գույնի ժապավեն:
- Փողի մեջ հաջողություն ունենալու համար Ձեզ կօգնի կանաչ գույնի ժապավենը:
- Հիվանդություններից ազատվելու համար ընտրեք դեղին գույնի ժապավեն:
- Ուսման մեջ հաջողությունների հասնելու համար ընտրեք կապույտ ժապավեն:
- Եթե ցանկանում եք ազատվել բոլոր պրոբլեմներից և դառնալ հաջողակ, վերցրեք մանուշակագույն ժապավեն:
Գտեք բարձր, երիտասարդ և ճյուղաշատ ծառ: Դրա վրա չպետք է լինեն փչակներ: Ինչքան ավելի գեղեցիկ և ուղիղ լինի ծառը, այնքան ավելի լավ: Ցանկալի է ընտրել սոճի կամ կեչի: Եթե ցանկանում եք ազատվել հիվանդություններից, ապա փնտրեք կաղամախի կամ բարդի: Մնացած բոլոր ծառերից ավելի լավ է խուսափել:
Կապեք ժապավենը Ձեր ծառի ճյուղին և ասացեք. «Ինչպես քամին քշում է ժապավենը, այնպես էլ թող ինձ մոտ քշի հաջողությունը: Թող այդպես լինի»:
Ծես` ցանկությունների կատարման համար
Եթե ցանկանում եք, որ կատարվի Ձեր ցանկությունը, ապա Ձեզ անհրաժեշտ է լայն, կարմիր ժապավեն: Գրեք դրա վրա Ձեր ցանկությունը և կապեք այն որևէ կամրջի վրա: Կամուրջները հատուկ մոգական վայրեր են, որտեղ կենտրոնացած է մեծ քանակության դրական էներգիա: Ժապավենը 3 հանգույցով կապեք և առանց ետ շրջվելու՝ գնացեք տուն:
Հաջողության և ցանկության այս ծեսերը շատ պարզ են իրենց կատարման մեջ և, միևնույն ժամանակ՝ շատ արդյունավետ: Հիշեք, որ ամենագլխավոր մոգական ուժը թաքնված է Ձեր մեջ: Հավատացեք Ձեզ և Ձեր ուժերին, և ամեն ինչ անպայման կկատարվի:
Պատրաստեց Անի Գաբուզյանը