Կրոնական դպրոցի շրջանավարտ, 23-ամյա Բեյլի Գիբսոնը ամերիկյան Կալիֆորնիայի նահանգի Սակրամենտո քաղաքից աճուրդի է հանել իր կուսությունը: Նա այդ բանին խիզախել է նրանից հետո, երբ հիասթափվել է իր փեսացուից և խզել նրա հետ հարաբերությունները, գրում է Mirror-ը:
Գիբսոնը պատմում է, որ մանկուց սկսած իրեն հեռուստացույցով միայն կրոնական հաղորդումներ է թույլատրվել դիտել: 16 տարեկան հասակում նրան փակ քրիստոնեական դպրոց են ուղարկել, որտեղ արգելում էին շփվել տղամարդկանց հետ:
Ուսումնական հաստատությունն ավարտելուց հետո Գիբսոնը ծանոթացել է երիտասարդի հետ և երազել է նրան տրվել միայն հարսանիքից հետո: Սակայն նա չի սպասել մինչև ամուսնություն կնքելը և քնել է իր նախկին ընկերուհու հետ:
Իր կուսությունը աղջիկը հատուկ աճուրդի է հանել: Դրա տերն ասել է, որ կուսության համար կարելի է շատ փող ստանալ: Այսպես, բոլորովին վերջերս նա վաճառել է 20-ամյա աղջկա կուսությունը 400 հազար դոլարով, որի կեսն աճուրդի տերն իրեն է վերցրել:
lenta.ru-ն գրում է, որ 2017թ. ամռանը Ֆինլանդիայի դատարանը տղամարդուն 14 ամսվա պայմանական ազատազրկման է դատապարտել Տամպերե քաղաքի 16-ամյա բնակչուհու կուսությունը գնելու համար: Կուսության համար աղջիկը ստացել էր 200 եվրո:
Ապրիլին հայտնի է դարձել, որ Նովոսիբիրսկի դատարանը որոշել է 29-ամյա աղջկան վճարել փոխհատուցում 45 հազար ռուբլու չափով անփորձ գինեկոլոգի կողմից զննության ժամանակ կուսությունը կորցնելու համար: