Աֆրիկացին բուժքրոջ կերպարանք է ընդունել՝ հղի կնոջը բռնաբարելու նպատակով
Advertisement 1000 x 90

Աֆրիկացին բուժքրոջ կերպարանք է ընդունել՝ հղի կնոջը բռնաբարելու նպատակով

Հռոմում Սոմալիից ներգաղթած տղամարդը բուժքրոջ կերպարանք է ընդունել, որպեսզի մուտք գործի ծննդատուն և բռնաբարի հղի կնոջը: Այս մասին հայտնում է  Lenta.ru-ն՝ հղելով La Stampa պարբերականին:

38-ամյա տղամարդը հիվանդանոցի պահեստից գողացել է բուժքրոջ արտահագուստ և զգեստափոխվելով՝ դեկտեմբերի 31-ին ներթափանցել է ծննդաբերության նախապատրաստվող 43-ամյա հղի կնոջ հիվանդասենյակ: Տղամարդն սկսել է ձեռք տալ նրան և ձեռնաշարժությամբ զբաղվել, իսկ կինն սկսել ճչալ: Օգնության են հասել բուժքույրերն ու բժիշկը, ովքեր ոստիկանություն են կանչել:

Տղամարդը ձերբակալվել է: Նրան մեղադրանք կառաջադրվի՝ սեքսուալ բնույթի բռնի գործողություններ և գողություն կատարելու համար:

Հարցին, թե ինչու է Ամանորի նախօրեին հիվանդանոց ներխուժել, նա պատասխանել է, որ դա միայն Աստծուն է հայտնի:

Սոմալացու փաստաբանները խնդրել են, որպեսզի նրան դատահոգեբուժական փորձաքննության ուղարկեն:



Նման նյութեր