Քլինթոն. Ցյուրիխում Նալբանդյանը հանկարծակի որոշեց դուրս չգալ հյուրանոցից (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Քլինթոն. Ցյուրիխում Նալբանդյանը հանկարծակի որոշեց դուրս չգալ հյուրանոցից

ԱՄՆ նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնը իր «Դժվար ընտրություն» գրքում նկարագրել է, թե ինչ է տեղի ունեցել 2009 թ. հոկտեմբերի 10-ին Ցյուրիխում, որտեղ Էդվարդ Նալբանդյանն ու Ահմեթ Դավութօղլուն ստորագրել են Հայաստան-Թուրքիա արձանագրությունները:

middle_1424091744_1368692

Քլինթոնը գրել է. «Հոկտեմբերի 9-ին ես մեկնեցի Ցյուրիխ՝ ականատեսը լինելու պայմանագրի ստորագրմանը: Հաջորդ օրը հյուրանոցից մեկնում էի Ցյուրիխի համալսարան, ուր տեղի էր ունենալու արարողությունը: Սակայն խնդիրներ առաջացան Նալբանդյանի՝ Հայաստանի նախարարի հետ, ով համառում էր: Նա անհանգստանում էր, որ Դավութօղլուն պլանավորել էր ելույթ ունենալ ստորագրելու ժամանակ ու Նալբանդյանը հանկարծակի որոշեց դուրս չգալ հյուրանոցից: Դա նշանակում էր, որ ամիսներ տևած բծախնդիր բանակցությունները կարող են տապալվել: Իմ ավտոմեքենաների շարասյունը հետ շրջեցինք և ետ սլացանք դեպի Ցյուրիխի «Գոլդեն Գրանդ» հյուրանոց: Մինչև ես սպասում էի մեքենայում, Ֆիլիպ Գորդոնը շվեյցարացի առաջատար բանագնացի հետ վերև բարձրացան Նալբանդյանին գտնելու և նրան ստորագրելու արարողությանը բերելու համար: Բայց նա անդրդվելի էր: Ֆիլիպը ներքև իջավ՝ զեկուցելու իրավիճակը: Իմ մեքենան արդեն կանգնած էր հյուրանոցի հետևում: Ես սկսեցի աշխատել, հեռախոսով հավաքեցի Նալբանդյանի համարը, իսկ երկրորդ գծով զանգեցի Դավութօղլուին: «Սա շատ կարևոր է: Մենք շատ հեռու ենք գնացել», – ասացի նրանց ու մեկ ժամ բանակցելով՝ փորձում էի կամրջել ճեղքվածքը:

e8bebb66-d48d-4470-937c-c410f5080edd_cx0_cy4_cw0_w987_r1_s_r1

Ի վերջո ես վերև բարձրացա, անձամբ խոսելու Նալբանդյանի հետ: Ի՞նչ կլինի, եթե իրադարձության ժամանակ մենք պարզապես չեղյալ համարենք ելույթները: Ստորագրենք փաստաթղթերը, ոչ մի հայտարարություն չանենք և հեռանանք:

Երկու կողմ էլ համաձայնեցին այս տարբերակին, և Նալբանդյանը վերջապես դուրս եկավ: Մենք քայլեցինք ներքև, նա նստեց իմ մեքենան ու գնացինք դեպի համալսարան: Տեղում ևս մեկ ու կես ժամ պահանջվեց, որ նրանք վերջապես հայտնվեն հարթակում: Դա տեղի ունեցավ երեք ժամ ուշացումով, բայց վերջապես մենք այնտեղ էինք: Մենք ստորագրելու արագացված արարողություն կատարեցինք և հետո, ծանր բեռից ազատվածի թեթևությամբ յուրաքանչյուրը հեռացավ այնքան արագ, որքան կարող էր»:



Նման նյութեր