Նիագարայի ջրվեժը կրկին սառել է․ անհավանական լուսանկարներ, որ անպայման տեսնել է պետք (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Նիագարայի ջրվեժը կրկին սառել է․ անհավանական լուսանկարներ, որ անպայման տեսնել է պետք

ԱՄՆ-ի Նյու Յորք և Կանադայի Օնտարիո նահանգները բաժանվում են Նիագարայի ջրվեժով, որն իր թափվող ջրի քանակով հա,արվում է աշխարհում ամենահզոր ջրվեժը։ Այն կազմված է երեք մեծ ջրվեժներից, որոնցից մեկ վայրկյանում ընդհանուր առմամբ 567,811 լիտր ջուր է թափվում։

Այս տարի ևս Նիագարայի ջրվեժը վերածվել է սառույցի։ Պատճառն այն է, որ ԱՄՆ-ում հիմա շատ խիստ ձմեռ է, իսկ ջերմաստիճանը օրեր շարունակ 0-ից չի բարձրանում։

Սառել է ոչ միայն ջրվեժը, այդ դրան հարակից ամեն ինչը․ սառույցով են պատվել ջրբեժի ազգային պարկի բազրիքները, նստարանները, լուսասյուները, ծառերն ու հնարավոր ամեն ինչը։ Աշխարհի տարբեր ծայրերից մարդիկ գալիս են, որպեսզի տեսնեն բնության այս հրաշքը։

Իսկ մենք ձեզ ենք ներկայացնում անչափ գեղեցիկ լուսանկարներ Նիագարայի ջրվեժից, որպեսզի ինքներդ էլ կարողանաք վայելել այդ անհավանական տեսարանները։

blognews.am



Նման նյութեր