Ազնավուրը կարող է այս տարի հեռանալ կյանքից. TheDeasList կայքի կանխատեսումը (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Ազնավուրը կարող է այս տարի հեռանալ կյանքից. TheDeasList կայքի կանխատեսումը

TheDeasList կայքը հայտնել է անվանի մարդկանց անունները, ովքեր կարող են նոր տարում հեռանալ կյանքից։ Այդ առցանց պարբերականի խմբագիրները նման կանխատեսումների հաջող փորձ ունեն։ 2017 թվականին նրանք կանխատեսել էին Playboy-ի գլխավոր խմբագիր Հյու Հեֆների մահը։

Պարբերականը հրապարակել է հերթական ցուցակը։ Դատելով ամեն ինչից՝ կայքի կանխատեսումները հիմնվում են տխուր վարկանիշի թեկնածուների տարիքի, առողջական վիճակի և կյանքի միջին տևողության վրա։

Այս տարի կայքը մահ է կանխատեսում դերասան Շոն Քոններիի, Ջոն Մաքքեյնիի, Ջորջ Բուշ-ավագի, Շառլ Ազնավուրի, հանրահայտ ֆիզիկոս Ստիվեն Հոքինգի, Եղիսաբեթ II թագուհու՝ արքայազն Ֆիլիպի և այլ հայտնիների համար։

1in.am



Նման նյութեր