Բրազիլիայում շարունկավում են 2016 թվականի ամառային Օլիմպիական խաղերը:
Այս պահի դրությամբ մեդալային հաշվարկում առաջատարն ԱՄՆ-ի հավաքականն է: Ամերիկացիներն այս ընթացքում կարողացել են նվաճել 38 մեդալ, որոնցից ՝ 16 ոսկե, 12 արծաթե և 10 բրոնզե: Մեդալային հաշվարկում 2-րդ հորիզոնականը զբաղեցնում է Չինաստանի ընտրանին: Վերջիններս կարողացել են 30 մեդալ գրանցել իրենց օգտին. 11 ոսկե, 8 արծաթե և 11 բրոնզե:
Լավագույն եռյակը եզրափակչում է Ճապոնիայի հավաքականը, որի ակտիվում կա 22 մեդալ՝ 7 ոսկի, 2 արծաթ, 13 բրոնզ: