Կեֆալինիա հունական կղզում մասնավոր տներից մեկում, ոստիկանությունը հայտնաբերել է երկու երիտասարդների՝ Բուլղարիայից 23-ամյա Լիլիա Բոտուշևայի ու Գերմանիայից 30-ամյա Տորստեն Ֆոհմաննի, մարմինները:
Ըստ life.ru-ի, ինչպես հայտարարել են դետեկտիվները, երիտասարդների բնակարանը բառացիորեն ներծծված է եղել արյամբ, սենյակում, որտեղ զոհվել են սիրեկանները, գտել են նկարած պիկտոգրամ ու մոմեր:
Ըստ նրանց վարկածի, Բոտուշևան ու Ֆոհմաննը սատանիստական ծես են կատարել, որից հետո առաջինն իրեն զոհաբերել է 23-ամյա աղջիկը, իսկ հետո ՝ երիտասարդը: Մինչև Նոր տարին երիտասարդներն ընդամենը կես ժամ չեն ձգել:
Հունական ԶԼՄ-ներին հայտնի է դարձել, որ Լիլիա Բոտուշևան սովորելու համար մեկնել է Գերմանիա, հետո անցյալ տարվա հունիսին անհետ կորել, նրան հետախուզում էր Ինտերպոլը: Կեֆալինիա կղզի զույգը ժամանել է կեղծ համարանիշներով վարձակալած ավտոմեքենայով: