Չինաստանում բացել են ավելի քան մեկ կիլոմետր երկարությամբ առաջին ֆոտոէլեկտրական ճանապարհը
Advertisement 1000 x 90

Չինաստանում բացել են ավելի քան մեկ կիլոմետր երկարությամբ առաջին ֆոտոէլեկտրական ճանապարհը

Չինաստանի Ցզինան քաղաքում (Շանդունի նահանգի վարչական կենտրոն, Արևելյան Չինաստան) բացվել է մայրուղու՝ ֆոտոէլեկտրական պանելներով 1,12 կիլոմետր երկարությամբ հատվածն ավտոմոբիլների համար: Դեկտեմբերի 29-ին այս մասին հայտնել է Չինաստանի Կենտրոնական հեռուստատեսությունը:

Ճշտված տվյալներով՝ ֆոտոէլեկտրական պատվածքի մակերեսը հասնում է 5875 քառակուսի մետրի: Նախագծի կազմակերպիչների հաշվարկների համաձայն՝ մարուղու այդ հատվածի բարձրակետային հզորությունը կկազմի 817,2 կիլովատ, ինչը թույլ կտա տարեկան արտադրել շուրջ 1 միլիոն կիլովատ-ժամ էլեկտրաէներգիա:

Ինչպես պնդում են մշակողները, այդ էներգիայի հաղորդումը ցանցին թույլ կտա առնվազն 100 յուան վաստակել պատվածքի յուրաքանչյուր քառակուսի մետրից: Նախագծի կազմակերպիչների տվյալներով՝ տնտեսական տեսակետից արևային պանելները չեն զիջում սովորական բետոնին ու ասֆալտին: Դրանք կարող են դիմանալ ամեն տեսակի տրանսպորտի երթևեկությանը, իսկ դրանց ծառայության ժամկետը
կազմում է 20 տարի:

Ֆոտոէլեկտրական պանելներով առաջին ավտոմայրուղին կառուցվել է Ֆրանսիայում. դրա երկարությունը կազմել է 1 կիլոմետր:

 



Նման նյութեր