«Մենք փոխանակ նախ Սինգապուր կառուցեինք, հետո ուժեղացնեինք հասարակությունը, արեցինք հակառակը…». Սևակ Լալայան
Advertisement 1000 x 90

«Մենք փոխանակ նախ Սինգապուր կառուցեինք, հետո ուժեղացնեինք հասարակությունը, արեցինք հակառակը…». Սևակ Լալայան

Սևակ Լալայանի Facebook-յան գրառումը.

«Սինգապուրում ծամոն ծամելն արգելված է: Որևէ տեղ չի վաճառվում, փողոցում երբեք ծամող մարդ չեք տեսնի: Պատիժը խիստ է: Կարևոր չի, թե այդ որոշման իմաստը որն է. այն պահվում է հստակ և ամենուր:

Սինգապուրում հին ավտոներ ընդհանրապես չկան: Արգելվում է: Նորն էլ գնելը տենց հեշտ գործ չի: Դեռ մի կողմ, որ մաքսատուրքը ավտոյի գնից ավել է. հատուկ թույլատրություն է պետք ստանալ, որ տրվում է տաս տարով, այն էլ քեզ հերթ կհասնի միայն, երբ մեկ ուրիշի թույլատրության ժամկետը լրանա: Ավտոմեքենաների ընդհանուր թիվը չի կարող ավելանալ:

Ձախ ղեկով ավտո Սինգապուրում չի կարող լինել ու չկա (երթևեկությունն անգլիական մոդելով է): Չի կարելի: Ուրեմն չկա: Մարդիկ այսպես Սինգապուր են կառուցել:

Վերադառնում ենք վառ տպավորություններով: Օդանավակայանում հայկական լրատվություն եմ կարդում: Աջ ղեկով ավտոների երթ ու բողոք է Հայաստանում…

Մենք փոխանակ նախ Սինգապուր կառուցեինք, հետո ուժեղացնեինք հասարակությունը, արեցինք հակառակը: Թարս ենք արել կարծես: Հիմա ուրիշ լավ երկիր երևի կարող ենք կառուցել, բայց ոչ Սինգապուր: Սինգապուրի համար ուշ է:

Սինգապուրը կառուցվել է դիկտատորիալ մեքենայով, իսկ դե ֆակտո դիկտատորը հետո մնաց աշխարհի հիշողության մեջ այսպես` որպես սեր ու ջերմություն, որպես անջրդի անապատում դրախտավայր կառուցած բարություն, որպես Լի Կուան Յու: Իսկ Սինգապուրն իրոք դրախտ է, որ կարելի է հասկանալ միայն տեսնելով»:



Նման նյութեր