Մեծ Բրիտանիայի խորհրդարանում համընդհանուր ընտրություններից հետո պոռնո կայքեր այցելելու 24000 փորձ է կատարվել, այս մասին հաղորդում է The Guardian-ը՝ հղում անելով պաշտոնական վիճակագրությանը:
Նախորդ տարվա հուլիսից մինչև հոկտեմբեր կատարվել է պոռնո կայքեր մուտքի 24473 փորձ, որը օրական կազմում է մոտ 160 փորձ՝ արված խորհրդարանի ցանցին միացած համակարգիչների ու այլ սարքերի միջոցով:
Այս վիճակագրությունը ներկայացվեց այն բանից հետո, երբ վարչապետ Թերեզա Մեյը աշխատանքից հեռացրեց իր տեղակալ Դամիեն Գրինին՝ նրա համակարգչում պոռնոգրաֆիայի հայտնաբերումից հետո: