Երգչուհի, դիզայներ Անահիտ Սիմոնյանը հունվարի 2-ին մեկնել է ԱՄՆ, որտեղ այս ամիս կբացվի իր ատելյեի մասնաճյուղը։
Երգչուհին ակտիվորեն նոր լուսանկարներ է հրապարակում Ինստագրամի իր էջում և երկրպագուներին ցույց տալիս, թե ինչպես են անցնում օրերն ԱՄՆ-ում։
Tert.am Life-ի հետ զրույցում Անահիտն ասել է, որ մի փոքր տխուր է, քանի որ մոտ մեկ ամիս հեռու է լինելու որդուց։
«Ցավոք, տղաս վիզա չուներ և չկարողացավ մեկնել ինձ հետ։ Սակայն հաջորդ անգամ նա էլ ինձ հետ կմեկնի ԱՄՆ։ Դժվար եմ տանում երեխայիս հետ բաժանումները»,- նշել է երգչուհին։
Անահիտն ԱՄՆ-ում կմնա մոտ 1 ամիս։
Վերջին շրջանում ավելի հաճախ որպես դիզայներ ներկայացող երգչուհին շուտով նաև նոր տեսահոլովակ կներկայացնի իր երկրպագուներին։