
Հայաստանի դահուկավազքի առաջնությունն այս տարի առաջին անգամ կանցկացվի Աշոցքում:
Այս մասին հայտնել է Հայաստանի դահուկասպորտի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Գագիկ Սարգսյանը:
«Հայաստանի այս առաջնությանը մասնակցում է մոտ 50 մարզիկ: Այն վերջին վարկանիշային մրցաշարն է Օլիմպիական խաղերից առաջ: Մեր մրցումներին այս տարի մասնակցում են մարզիկներ Իրանից, Բրազիլիայից: Մասնակցության հայտ ունենք անգամ Մեքսիկայից: Այս տարվա առաջնությունն անցկացնում ենք Աշոցքում, քանի որ Ծաղկաձորում բավականաչափ ձյուն չկա»,- ասաց Սարգսյանը:
Դեռևս հայտնի չէ, արդյոք առաջնությանը կմասնակցի՞ Հայաստանի առաջատար դահուկորդ Սերգեյ Միքայելյանը: Նա դեռևս վերականգնվում է վնասվածքից:
Հայաստանի առաջնությունը կմեկնարկի հունվարի 12-ին և կեզրափակվի 14-ին: