Մանրամասներ աշխարհի ամենասարսափելի հարսանիքից (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Մանրամասներ աշխարհի ամենասարսափելի հարսանիքից

Համաձայն Համաշխարհային Բանկի և «Save the Children» կազմակերպության զեկույցների՝ աշխարհում ամուսնանում է օրական 30 000 անչափահաս երեխա: Ինչպես տեղեկացնում է UNICEF-ը, ավելի քան 700 միլիոն կին ամուսնացել է անչափահաս տարիքում:

Ներկայացվող տեսանյութը հարսանիքի իմիտացիա է, որը տեղի է ունեցել Նյու Յորքում: Կեղծ հարսանիքը լակմուս է այն բանի, թե ինչպես է նման հարցին վերաբերվում սովորական մարդը, այս դեպքում՝ նյույորքցին: Բեմականացման մասնակիցները՝ 65-ամյա տղամարդն ու 12-ամյա աղջնակն են:

Եվ այսպես, Նյու Յորք, Թայմս Սքվեր:

Բեմականացման հեղինակը լուսանկարիչ Կոբի Պերսինն է: «Նորապսակները» նկարվելու համար հայտնվել են փողոցի մեջտեղը:

Սկզբում մարդիկ անտարբեր անցնում են: Բայց քիչ անց իրավիճակը փոխվեց: Դժգոհների թիվը շատանում էր: Զայրացած անցորդների թիրախում 65-ամյա տղամարդն էր: Մի կին հետաքրքրվեց, թե որտեղ է աղջնակի մայրը, պնդելով, որ աղջիկը հարսնացու չի կարող լինել:

Մյուսները կանգնում էին և բացականչում, որ դա խելագարություն է, սխալ է, դատապարտելի:

 

Մի կին, փորձելով պաշտպանել աղջկան, բռնում է նրա ձեռքը և տանում տարեց տղամարդուց այն կողմ: Մթնոլորտը շիկանում էր: Նյույորքցիները դեմ արտահայտվեցին անկախ այն բանից, թե աշխարհի որ անկյունում կարող է նման բան տեղի ունենալ:

interesru.net

Հրապարակման պատրաստեց Պողոս Վարժապետյանը



Նման նյութեր