«…Լինի կինոյում, թե հեռուստատեսությունում, միշտ ջանացել եմ ցույց տալ, թե իրականում ինչպես են ապրում տղամարդն ու կինը. պատմել եմ, թե ինչպես ենք ամաչում, սիրում կամ զայրանում, հաղթահարում կյանքի դժվարությունները, ինչպես ենք նահանջում…
Իմ զրուցակիցներն ու հերոսները մարդիկ են, որոնք հաղթահարել են սարսափելի օրեր: Բայց գոյություն ունի այդ հերոսներին միավորող մի նուրբ լարը, հուսո նուրբ լարը, որը չի անհետանում, և ուրեմն, ուզում եմ, որ բոլոր ինձ լսող աղջիկներն իմանան՝ նոր օրը եկել է:
Եվ երբ խավարը վերջապես նահանջի և լույսը բացվի, դա նաև տեղի կունենա հրաշալի կանանց շնորհիվ, որոնցից շատերն այս դահլիճում են, նրանց հետ են նաև ֆենոմենալ տղամարդիկ: Նրանք բոլորը խիզախորեն պայքարել են այն բանի համար, որ երբևէ չասվի՝ «Ես էլ»: Շնորհակալություն»:
Հրապարակման պատրաստեց Պողոս Վարժապետյանը