Ապակյա տարաներով հարվածել է մորաքրոջը, պապին, տանիքից ցած նետվել. aravot.am
Advertisement 1000 x 90

Ապակյա տարաներով հարվածել է մորաքրոջը, պապին, տանիքից ցած նետվել. aravot.am

Երեկ՝ հունվարի 8-ին, Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանում մեկնարկել է Բերդ քաղաքի բնակիչ Ա. Եսայանի դատավարությունը:

Նրան մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ 2017թ. օգոստոսի 9-ին, ժամը 8-ի սահմաններում վիրակապերը փոխելու համար հիվանդանոց գնալու հարցի շուրջ վիճաբանել է իր մորաքրոջ հետ, որի ընթացքում ապակյա տարաներով, կյանքի համար վտանգավոր բռնություն գործադրելով, դիտավորությամբ հարվածներ է հասցրել մորաքրոջ գլխի շրջանում, պատճառելով առողջության ծանր վնասի հատկանիշներ պարունակող մարմնական վնասվածքներ:

Ա. Եսայանի նկատմամբ քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 112 հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով («Դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը, որը կատարվել է երկու և ավելի անձանց նկատմամբ»): Նա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել հարազատների հսկողությանը հանձնելը: Բերդ քաղաքից տեղեկացանք, որ Ա. Եսայանը 20-ն անց տարիքի երիտասարդ է, նա հոգեկան խնդիրներ ունի: Փոքր հասակում ուժեղ էլեկտրահարվել է, ինչը նրա հիվանդության պատճառ կարող է լինել:

Նշված օրը`2017թ. օգոստոսի 9-ին Ա. Եսայանը հարվածել է ոչ միայն իր մորաքրոջը, այլ նաև՝ պապին, որից հետո սթափվելով, գիտակցելով իր կատարածը`իրենց տան տանիքից ցած է նետվել, ստանալով կոտրվածքներ: Ա. Եսայանի շահերը դատարանում պաշտպանում է հանրային պաշտպան Գայանե Զաքարյանը: Նրանից տեղեկացանք, որ հունվարի 8-ի դատական նիստը, մեղադրողի բացակայելու պատճառով, չի կայացել: Այդ գործով դատական հաջորդ նիստը նշանակված է հունվարի 18-ին:

aravot.am