Հայկական Գլենդելի ճոխությունը. «ամերիկյան Հայաստանի» 5 ամենաթանկ տները. armeniasputnik.am
Advertisement 1000 x 90

Հայկական Գլենդելի ճոխությունը. «ամերիկյան Հայաստանի» 5 ամենաթանկ տները. armeniasputnik.am

Վարկանիշի նախավերջին հորիզոնականում է հայտնվել Պրինցես Դրայվի վրա գտնվող փառահեղ տունը։ Այն մեծ տարածություն է զբաղեցնում և 9 ննջասենյակ ունի։

Կալիֆոռնիայի Los Angeles Times պարբերականը հրապարակել է 2017 թվականին հայերով բնակեցված Գլենդել թաղամասում վաճառված 5 ամենաթանկ անշարժ գույքից կազմված ցանկը։ Տարվա ընթացքում այնտեղ 2 մլն և ավելի դոլար արժողությամբ 15 տուն է վաճառվել։ 2016 թվականին դրանք ընդամենը 10-ն էին։

Այնուամենայնիվ, լավագույն հնգյակը համալրեցին 3 մլն դոլարից ավել արժողությամբ տները։

Վաճառված տներից ամենաթանկը Եղնիկների կածանում գտնվող շքեղ ամառանոցն էր։ Հսկայական տունը, որը 6000 քառակուսի ֆուտ մակերես ունի (500 քմ) և կառուցված է ամերիկյան միջնադարի ոճով (Վայրի արևմուտք), վաճառվել է 4.3 մլն դոլարով։ Տունը կառուցել էին 2013 թվականին։

Երկրորդ տեղում է օսկարակիր և «Ոսկե գլոբուսի» մրցանակակիր, կոմպոզիտոր Մայքլ Դանայի նոր տունը. սեպտեմբերին երաժիշտը ձեռք էր բերել Կորտեզ Դրայվում գտնվող 3.78 մլն արժողությամբ առանձնատունը։ Շուրջ 600 քմ բնակելի տարածք ունեցող տան ճարտարապետությունն արված է իտալական Վերածննդի ոճով` զարդարված իսպանական բարոկոյի տարրերով։ Տան հետևի բակում պիցայի պատրաստման համար նախատեսված վառարան կա։

Գլենդելի երրորդ ամենաթանկ տունը Գրանդ ավենյուի վրա գտնվող տունն էր, որը հայտնի է «Խաղաղ ամրոց» անվանումով։ Այդ շինությունն արված է XVIII դարի անգլիական ոճով, ունի լողավազան, թենիսի կորտ և խոհանոց, որը գտնվում է ողջ համալիրի ամենակենտրոնում։ Այն վաճառել են մարտին, 3.325 մլն-ով։

Նախավերջին հորիզոնականում է հարմարավետ, հսկայական Պրինցես Դրայվի վրա գտնվող փառահեղ տունը։ Այն հսկայական տարածություն է զբաղեցնում, և ունի 6 ննջասենյակ, որոնք գտնվում են առաջին հարկում, և երեք ննջասենյակ` նախատեսված հյուրերի համար։ Բոլոր այդ ննջասենյակներից գեղեցիկ տեսարան է բացվում դեպի լեռներ։ Այս առանձնատան համար դեկտեմբերին վճարել են 3.2 մլն նախատոնական դոլարներ։

LA Times-ի ցուցակի «ամենաէժան» տունը Իսթ Շևի Չեյզի վրա գտնվող առանձնատունն էր։ Այն որևէ «առանձնահատուկ» բան չունի. բուխարի, շեֆ խոհարարի համար նախատեսված խոհանոց, չորս լյուքս դասի գրասենյակներ, բար, պարսպապատ պատշգամբ, շոգեբաղնիք և երկու հոգու համար նախատեսված զուգարան։ Այս ամենը տեղակայված է 600-մետրանոց բնակելի տան տարածքում և վաճառվել է 3.05 մլն դոլարով։

armeniasputnik.am



Նման նյութեր