Իվետա Մուկուչյան. «Չեմ համբերում, թե երբ եմ ձեզ ներկայացնելու իմ փոքրիկին». life.tert.am (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Իվետա Մուկուչյան. «Չեմ համբերում, թե երբ եմ ձեզ ներկայացնելու իմ փոքրիկին». life.tert.am

Երգչուհի Իվետա Մուկուչյանը շուտով նոր տեսահոլովակ կներկայացնի իր երկրպագուների դատին։ Երգչուհին Ինստագրամի իր էջում նոր լուսանկարներ է հրապարակել և հայտնել, որ նոր տեսահոլովակը նկարահանել է իր հեղինակային երգի հիման վրա։

«Դժվար է համբերատար լինել, երբ նոր երգը, որը ես եմ հեղինակել, թողարկվելու ճանապարհին է։ Չեմ համբերում, թե երբ եմ ձեզ ներկայացնելու իմ փոքրիկին։ Միայն կարող եմ ասել, որ այն տարբերվելու է իմ մյուս բոլոր երգերից։ Խոստանում եմ, որ երկար չեմ սպասեցնի Ձեզ»,- նշել է երգչուհին։

Իվետան երկրպագուների հետ կիսվել է նաև մեկ այլ նորությամբ և նշել, որ հաճելիորեն զարմացած է։ «Երբ ես տխուր եմ, դուք ստիպում եք ինձ ուրախանալ ու նորից փայլել։ Ինձ համար կյանքիս լավագույն հաճոյախոսությունն էր, երբ իմացա, որ երիտասարդ մայրիկն իր աղջկան իմ անունով է կոչել՝ Իվա։ Կա՞ արդյոք ավելի մեծ նվաճում։ Շատ շնորհակալ եմ, քեզ հրաշալի ուղի եմ մաղթում, փոքրիկ Իվա։ Ես ավելի ջանասիրաբար կաշխատեմ, որպեսզի արժանի մնամ այս որոշմանը»,- գրել է երգչուհին։

life.tert.am